Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջի գետն աղտոտվել է Քաջարանի կոմբինատի պոչամբարի խողովակաշարից թափվող ջրերից

Հոկտեմբեր 17,2019 15:19

«Դա անմիջապես պոչամբարից չէր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից արտահոսք է եղել, եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում իրավիճակն այսպես ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. պոչամբարից արտահոսքի հետեւանքով ջրերը լցվում են Ողջի գետը: Ավելի ուշ, ըստ Էրիկ Գրիգորյանի, պարզ դարձավ, որ դեպի պոչամբար գնացող Քաջարանի կոմբինատի խողովակաշարից է արտահոսքը տեղի ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարի խոսքով՝ Տեսչական մարմինը տեղում փորձանմուշներ է վերցրել: Ըստ նրա, այս պահին դեռ հայտնի չէ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը: Նա ասաց, որ աղտոտման ծավալները եւ վնասի աստիճանի մասին տեսչական մարմինը հայտարարություն կանի:

 

Էրիկ Գրիգորյանի խոսքով. «Բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Այժմ մենք վերանայում ենք այդ համակարգը, մի քանի պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ, եւ դրանով փակվել է»:

Հարցին՝ ի՞նչ քանակությամբ ջուր է հասել, եւ արդյո՞ք վտանգը վերացել է խողովակի զոդումից հետո, նախարարը պատասխանեց՝ իմ կարծիքով փակ խողովակից այլեւս չի հոսի:

Նախարարը հայտնեց նաեւ, որ նման վթարներ պարբերաբար լինում են, որոնց պատասխանատուն տնտեսվարողն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031