Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան հանձնաժողովի նիստում քննում են Արշակ Կարապետյանին

Հոկտեմբեր 17,2019 15:10

ԱԺ-ում այսօր ընթանում է Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստը: Նիստին հրավիրված է Արշակ Կարապետյանը: Կարապետյանը մինչև 2016 թվականը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա ազատվել է պաշտոնից։

Այժմ Արշակ Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է:

Նիստի մեկնարկից առաջ, լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին պարոն Կարապետյանին, որոնց նա հստակ պատասխաններ չտվեց: Օրինակ, հարցին՝ ապրիլյան պատերազմից հետո իրեն աշխատանքից ազատեցին, դա ինչո՞վ էր պայմանավորված, Արշակ Կարապետյանը պատասխանեց՝ դիմեք հանձնաժողովին:

Մեկ այլ հարցի՝ ապրիլյան պատերազմից հետո լուրեր տարածվեցին, որ ինքը հետախուզական տվյալներ է ներկայացրել, բայց դրանք կարծես անտեսվել են, նաեւ խոսվում էր այն մասին, որ ապրիլյան պատերազմն, ըստ էության, դավադրություն է եղել, Արշակ Կարապետյանը ի պատասխան կրկին հորդորեց՝ դիմել հանձնաժողովին:

Թե այսօր ի՞նչ տեղեկություններ է ներկայացնելու հանձնաժողովին կամ դրանք որքանո՞վ լույս կսփռեն այդ իրադարձություների վրա, Արշակ Կարապետյանն ասաց՝ կախված է նրանից, թե ի՞նչ հարցեր իրեն կուղղվեն:

Մեկ այլ հարցի՝ Ձեզ վարչապետի խորհրդական նշանակեցին, քանի որ մարտի մեկի գործով հարցաքննվել եւ տեղեկություննե՞ր եք տրամադրել, համենայնդեպս, մամուլում այդպես գրվեց, Արշակ Կարապետյանը պատասխանեց, որ սա այն դեպքերից է, երբ հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031