Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի սեր Աստծո, թող այցելեն. Մամեդյարովն անդրադարձել է Ադրբեջան՝ հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքին

Հոկտեմբեր 17,2019 14:46

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կարող են Բաքու  այցելել, բայց պետք է այդ մասին նախապես տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությանը: Այս մասին նախարարն ասել է «Իզվեստիա»-ի հետ զրույցում:

Լրագրողը Մամեդյարովին հիշեցրել է 2018թ. ամռանը տեղի ունեցած միջադեպը, երբ 81-ամյա Օլգա Բարսեղյանը, որն անցել էր Լենինգրադի շրջափակմամբ, ժամանել է Բաքու, բայց տարեց կնոջն օդանավակայանից դուրս չեն թողել և արտաքսել են, ինչն առաջացրել էր ՌԴ ԱԳՆ-ի զայրույթը: «Մեկուկես տարի անց հաջողվե՞լ է հարթել այս խնդիրը, թե՞ կարելի է ասել, որ հայկական  ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքն Ադրբեջան նորմ է դարձել»,-հարցրել է լրագրողը:

Ի պատասխան Մամեդյարովն ասել է, որ չի մտաբերում՝ ինչ դեպքի մասին է խոսքը:

«Մենք ասում ենք, եթե կան հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ցանկանում են այցելել Ադրբեջան, ի սեր Աստծո, թող այցելեն: Բայց գոնե այդ մասին նախապես տեղյակ պահեն մեր դեսպանությանը, քանի որ Ռուսաստանի հետ ունենք առանց այցագրի ռեժիմ, բայց նախապես ստացվող տեղեկությունը մեզ թույլ կտա խուսափել ինչ-ինչ էքսցեսներից ՝ հաշվի առնելով Ադրբեջանում առկա զգայական ֆոնը գոյություն ունեցող հակամարտության նկատմամբ: Մենք այս թեմայով միշտ բավական անկեղծ ենք խոսում մեր ռուս գործընկերների հետ»,-հավելել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031