Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում լինելու մասին. «Ինչ-որ ակնկալիք ունեն, եթե այդ ակնկալիքը կախված է ՍԴ-ում տիրող ճգնաժամի հետ, անիմաստ զբաղմունք է»

Հոկտեմբեր 17,2019 14:14

Այսօր Aravot.am-ը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց թե Մարտի 1-ի վկաների անվտանգությունը պահելու խնդիր չե՞ք տեսնում: Նա պատասխանեց, որ տեսնում է, հատկապես՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից կամ սպանությունից հետո: Նույնիսկ ոչ կարեւոր վկաների անվտանգության հարց կա. «Ռոբերտ Քոչարյանի եւ նրա պաշտպանական թիմի պահվածքը հուշում է այն մասին, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը չսկսվի կամ ուշ սկսվի, իրենք այլ ակնկալիքներ ունեն: Լավագույն հարթակը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու դա դատարանի դահլիճն է: Եթե ինքը ասելիք ունի, պետք է դատարանի դահլիճում ասի, իսկ ինքը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատորի նյութերի պարունակությունից: Դրանք շատ լուրջ նյութեր են, եթե լուրջ չլիներ, Ռոբերտ Քոչարյանն անընդհատ հիվանդանոց չէր վազի:

Հիմա վիրահատել են, հիմա՞ ինչու է երկար տեւում իր կազդուրման պրոցեսը: Տա Աստված, արագ կազդուրվի, բայց ես համոզված եմ, այդքան էլ ծանր որեւէ խնդիր գոյություն չունի: Նշեցին, որ 50 տարին լրացած ցանկացած տղամարդու մոտ այդպիսի պրոբլեմ կա եւ այդ պրոբլեմը նույնիսկ վիրահատությունից հետո օրերի, ժամերի խնդիր է, իսկ հիմա տեսնում ենք, որ հնարավորինս ձգձգում են, որ դատաքննութունը սկսեն ավելի ուշ: Ինչ-որ ակնկալիք ունեն: Եթե այդ ակնկալիքը կախված է ՍԴ-ում տիրող ճգնաժամի հետ, անիմաստ զբաղմունք է: Դատաքննությունը պարտադիր պետք է սկսվի, որ մեր հասարակությունն իմանա՝ ինչու են Մարտի 1-ին որոշում կայացնողներն այդպիսի ոչ իրավաչափ որոշում կայացրել, որի արդյունքում ունեցել ենք 10 զոհ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031