Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շահ է հետապնդում ԿԳՄՍ նախարարությունը հայագիտական առարկաների դիրքերը թուլացնելով. «Փաստ»

Հոկտեմբեր 17,2019 13:43
aybuben

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կողմից մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, ըստ որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

Փաստորեն, 2004 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից հանվել է հայագիտության հետ կապված այն հատուկ կետը, որը վերաբերում էր բուհերում այդ առարկաների պարտադիր դասավանդմանը:

Իհարկե, այս նախաձեռնությունը առանց նախաբանի չէր կարող լինել:

Օրինակ՝ մայր բուհի՝ ԵՊՀ-ի 20 ֆակուլտետներից 17-ում քննական «Հայոց պատմություն» առարկան դարձվեց ստուգարք, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ ստուգարքային առարկաները առավել պակաս ուշադրության են արժանանում ուսանողների կողմից, քան քննական առարկաները:

Իսկ դպրոցներում ոչ միայն նվազել է «Հայոց պատմություն» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, այլև հարվածի տակ է հայտնվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, քանի որ ներկայիս իշխանությունները փորձում են այս առարկան ընդհանրապես դուրս հանել կրթական ծրագրերից:

Եվ ահա, այս ամենն արվում է կրթական համակարգը բարեփոխելու անվան տակ: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, թե բուհն ինքը պետք է որոշի՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը, թե ոչ:

Այսպիսով մենք թուլացնում ենք ազգային արժեհամակարգերը, որոնց պահպանումը ներկայումս ավելի շատ է անհրաժեշտ, երբ օտարամոլությունը դարձել է համընդհանուր սինդրոմ:

Բացի այդ, հայագիտական առարկաների պարտադիր դասավանդումը մեծ կարևորություն ունի պետական կառավարման տեսանկյունից:

Քիչ չեն այն դեպքերը, որ երկրի համար կարևորագույն պաշտոններում հայտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր շատ ցածր մակարդակի են տիրապետում հայոց լեզվին և մինիմալ գիտելիքներ չունեն Հայոց պատմություն առարկայից: Այս մարդիկ ինչպե՞ս պետք է ներկայացնեն մեր երկիրը դրսում, մնում է միայն ենթադրել:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ հայագիտական առարկաների դիրքերը թուլացնելով՝ ի՞նչ շահեր է հետապնդում ԿԳՄՍ նախարարությունը:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031