Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ եղեք մաչո, մի՛ եղեք հիմար. Թրամփը՝ Էրդողանին

Հոկտեմբեր 17,2019 14:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով համաձայնության գալ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ, հակառակ պարագայում ամերիկացի նախագահը կրկին սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: Նամակը տեքստը հրապարակել է CNN-ը:

«Թանկագի՛ն պարոն նախագահ,

Եկեք լավ գործարք կնքենք։

Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար, ես էլ  չեմ ուզում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնելու համար. ինչը ես կանեմ։ Ես ձեզ  արդեն մի փոքր օրինակ տվել եմ՝ կապված քահանա Բրենսոնի հետ:

«Ես քրտնաջան աշխատել եմ՝ ձեր որոշ խնդիրների լուծման համար: Աշխարհին հուսախաբ մի՛ արեք։ Կարող եք հիանալի գործ անել։ Գեներալ Մազլումը պատրաստ է բանակցել ձեզ հետ,  նա պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, ինչպիսին անցյալում երբեք չեն արել։ Ես կոնֆիդենցիալ կցում եմ ինձ ուղղված նրա նամակի պատճենը, որը հենց նոր եմ ստացել:

Պատմությունը բարեհաճ կվերաբերվի ձեզ, եթե գործեք ճիշտ և մարդասիրական ճանապարհով: Բայց աշխարհը հավիտյան կվերաբերի ձեզ որպես սատանայի, եթե լավ բաներ չլինեն:

Մի՛ եղեք մաչո, մի՛ եղեք հիմար։ Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031