Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ստացիոնար տուբերկուլյոզային բուժօգնությունը կենտրոնացնել Աբովյանի Տուբերկուլյոզի ազգային կենտրոնում. Լենա Նանուշյան

Հոկտեմբեր 17,2019 13:02
dispanser

Վերջին տասը տարիների ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների՝ հիվանդացության և մահացության, զգալի նվազում: Հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` շուրջ 3 անգամ: Միաժամանակ, նախորդ տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդանոցային ծառայություններն աշխատում են թերբեռնված, հոսպիտալացված հիվանդների 30%-ից ավելին եղել են ոչ-տուբերկուլյոզային հիվանդներ, որոնց ներկայությունը տուբերկուլյոզային ստացիոնարում վարակի վերահսկման տեսանկյունից սխալ է, իսկ հոսպիտալացված տուբերկուլյոզային հիվանդների գերակշիռ մասը` 70%-ից ավելին ոչ վարակիչ դեպքերն են, որոնց բուժումը, այդ դեպքերի գերակշիռ մասի համար, կարող էր կազմակերպվել արտահիվանդանոցային պայմաններում:

Ելնելով վերոգրյալից` միաժամանակ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլյոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը, առաջարկվում է ստացիոնար (հիվանդանոցային) տուբերկուլյոզային բժշկական օգնությունը կենտրոնացնել Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի ազգային կենտրոնում` հիմք ընդունելով կենտրոնում առկա մասնագիտական ներուժը, հագեցվածությունը սարքավորումներով, լաբորատոր հնարավորությունները, ներհիվանդանոցային վարակի պատշաճ հսկողությունը և հանրապետությունում միակ վիրաբուժական և ինտենսիվ բուժման բաժանմունքների առկայությունը:

Հայաստանում ս/թ. մայիսն ԱՀԿ-ի կողմից իրականացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելության զեկույցում մասնավորապես առաջարկվում է քննարկել Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ծառայությունները մոտակայքում գտնվող այլ ծառայությունների հետ միավորելու տարբերակը: Ընդ որում` առաջարկվում է դիսպանսերի ստացիոնար և լաբորատոր ախտորոշիչ, նաև ռենտգենաբանական ծառայությունները միավորել տարածքային իմաստով ոչ հեռու` Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, իսկ ամբուլատոր ծառայությունները` Երևան քաղաքի պոլիկլինիկաներում` ամրապնդելով վերջիններիս ներուժը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031