Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, խոսքը բյուջեի փողերի մասին է. Լապշինը՝ հայաստանյան շուկա մուտք գործող Ryanair-ի մասին

Հոկտեմբեր 17,2019 13:33

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Ryanair ավիաընկերությանը, որը 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա: «Ամբողջ համացանցը քննարկում է՝ ինչ հիանալի աղջիկ է Տաթևիկ Ռևազյանը՝ երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը, որ կարողացավ համոզել Ryanair-ին գալ Հայաստան: Ինչ անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերներ, խնդրի էությունը Տաթևիկ Ռևազյանի՝  ավիաընկերության հետ պայմանավորվելու կարողությունների մեջ չէ: Խնդիրը դրանում չէր, այլ ավիաընկերությունների համար օդանավակայանի բոլոր վճարները պետության կողմից չեղարկելու անհրաժեշտությունն էր, որպեսզի վերջիններս համաձայնեին թռիչքներ իրականացնել  Հայաստան»,-գրել է բլոգերը:

Լապշինի խոսքով ՝ այսօր մեկ ուղևորի համար օդանավակայանի վճարը կազմում է 76 ԱՄՆ դոլար և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հրամանով երկրի բյուջեն կհոգա համապատասխան ծախսը:

«Այս ամենի մասին ինձ անձամբ ասել է Փաշինյանը դեռ 2018թ. ամռանը՝ ավելի քան մեկ տարի առաջ:  Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015թ.՝ Սերժի օրոք Ryanair հստակ իր պահանջերն էր դրել՝  հոգում եք բոլոր ծախսերը և մենք գալիս ենք Հայաստան: Չեք հոգում, չենք գալիս: Պարզ և հստակ: Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցություններ եղել են դեռ Սերժի օրոք՝  Տաթևիկից շատ առաջ, ուղղակի նախկին իշխանությունները հրաժարվեցին յուրաքանչյուր ուղևորի համար պետբյուջեից վճարել 76 դոլար: Տաթևիկն ուղղակի թռել է Եվրոպա և նրանց փոխանցել Նիկոլի որոշումը: Այդ պատճառով, կարծում եմ, որ  Տաթևիկ Ռևազյանի ձեռքբերումը չէ  այդ ավիաընկերությունների մուտք գործեը: Սա անձամբ Նիկոլ Փաշինյանի որոշումն է և բյուջեի փողերը»,-գրել է Լապշինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իրականում ճիշտ բաներ է ասում: «Ռայանին» նախապէս արտօնութիւններ են խոստացել, նա էլ համաձայնել է: Իսկ արտօնութիւնը հաւանաբար բիւջէի հաշուին է: Թաւշեայ դէպքերից յետոյ բիւջէն աւելացել է՝ նախկինների թալանածը մասամբ վերադարձնելու շնորհիւ: Կարճ ասած՝ բիւջէում աւել փող կայ ու աջուձախ լաւ բաներ են անում ժողովրդի համար՝ աշխատավարձների աճ, ճանապարհների լայնամասշտաբ վերանորոգում, գումարներ կրթօջախներին, տօնակատարութիւններ, նաեւ՝ էժան օդուղիներ «Ռայանի տեսքով»: Նման պարագայում «Ռայանի» մուտքը յաւելեալ հոգս չէ հարկատուների համար, բայց միւս կողմից էլ ժամանակաւոր ճոխութիւն է՝ մինչեւ համակարգը, կենսաֆիզիկայի լեզուով ասած, գայ ստացիոնար վիճակի:

    Ամէն դէպքում սա լաւ է շարքային մարդկանց համար, ԲԱՅՑ … չարժէ ակնկալել, որ տոմսի գներն իրօք այդքան էժան էն լինելու:

    1. «Ռայանը» միգուցէ թռիչքից մէկ-երկու օր առաջ կտրուկ ցածր գին առաջարկի, բայց այդ դէպքում հայաստանցիները վիզայի խնդիր ունեն ու դա չի աշխատի (ենթադրւում է, որ տոմսը շա՜տ շուտ առած պիտի լինէին):
    2. «Ռայանը» յաճախ գնալը 5€ է դնում, բայց վերադարձը 150€:
    3. Երեւի աւելի հաւանական է, որ Եւրոպա գնալ-գալու միջին գինը 150-250€ լինի: Բայց նորից եմ ասում՝ ժամանակ առ ժամանակ խիստ էժան տոմսերը բացառուած չեն:
    4. Շատ կարեւոր է հայկական մտածելակերպը: Սա ճամպրուկների համար նախատեսուած օդուղի չէ: Պէտք է սովորէք ճամփորդել թեթեւ՝ միայն մի 5 կգ-անոց ուսապարկով: Նախապէս հոգացէք ձեր ստամոքսի հարցերը: Օդանաւում հաց ու ջուր չարժէ ուտել/խմել: Ամէն ինչն այդտեղ փող է:

    Յ.Գ. Հայերին լաւ ճանաչելով, պատկերացնում եմ, թէ ինչ աղմուկ-աղաղակ է լինելու ձեռքի ճամպրուկի չափսերի հետ կապուած՝ օդանաւ նստելու պահին:
    “Ара, это не мясо, это Бастурма”. Հայ կնոջ արկածները Դիւսելդորֆի օդակայանում տեսե՞լ էք: Մօտաւորապէս էդ կարգի 🙂

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031