Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Ձորագյուղ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Լոռու մարզային տեղամասի ջրատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին:
Կարդացեք նաև
Ձորագյուղ գյուղի 8-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում այրվել է երկհարկանի շինության (մակերեսը 240 քմ) 2-րդ հարկում պահեստավորած և շինությանը հարակից տարածքում կուտակած անասնակեր՝ մոտ 3000-3500 հակ:
Փրկարարները շինության 1-ին հարկից դուրս են բերել 30 գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասուն և 30 տ կարտոֆիլ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ