Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությանը ՀՀ 2019 թ․-ի պետական բյուջեի հարկային եկամուտներից կհատկացվի 444,111.7 հազ. դրամ

Հոկտեմբեր 17,2019 12:47

ՀՀ կառավարության այսօրվա նիստին որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444,111.7 հազ. դրամ, որից «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով 24,293.1 հազ. դրամ, իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ 419,818.6 հազ. դրամ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Համաձայն որոշման՝ 24,293.1 հազ. դրամ հատկացվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի վերանորոգման լրացուցիչ աշխատանքների համար: Նախարարը նշել է, որ դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսել են դեռևս 2014 թվականին, որի նպատակով արդեն տրամադրվել է 1,101,383,558 ՀՀ դրամ, սակայն բարեկարգման և արտաքին հարդարման աշխատանքներում անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշ լրացուցիչ շինարարական աշխատանքներ:

419,818.6 հազ. դրամից 140,678.9 հազ. դրամ հատկացվել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին, 156,721.6 հազ. դրամ՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին և 94,274.4 հազ. դրամ՝ Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝ շենքային պայմանների բարելավման նպատակով: Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ուսհաստատություններն ունեին տարբեր սարքավորումներ, որոնք չէին օգտագործվում շենքային վատ պայմանների պատճառով, և այս հատկացումների շնորհիվ վերոնշյալ խնդիրը կլուծվի:

Նույն որոշմամբ՝ 23,900.6 հազ. դրամ հատկացվել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, իսկ 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031