Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.00C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.00C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.30C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն