Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կարապետյանն այսօր ապրիլյան քննիչ հանձնաժողով է հրավիրվել. «Ինչքան հրավիրյալների թոփ տասնյակին մոտենանք, այնքան վախերը դեպի գեներալներ շատ են ուղղվելու»

Հոկտեմբեր 17,2019 12:35

Այսօր ԱԺ 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողություների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է վարչապետի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որն այդ դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ:

Այսօր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այդ մասին տեղեկացնելով՝ ասաց, որ այսուհետեւ լրագրողներին հրավիրվածների մասին կտեղեկացնեն, բայց հանձնաժողովի աշխատանքները կընթանան գաղտնիության ռեժիմում:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նիստն ընթանալու է ԱԺ տարածքում: Հարցին՝ ժամանակին հայտարարվեց, որ նախկին պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պետք է ընդգրկվեն հանձնաժողովի աշխատանքներում, հիմա արդեն ներգրավե՞լ եք նրանց՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Վաղարշակ Հարությունը արդեն մի քանի անգամ իր խորհրդատվական աջակցությունը հանձնաժողովին ցուցաբերել է, շնորհակալ ենք նրան: Ըստ անհրաժեշտության, խորհրդատվական ծառայություն մատուցելու ցանկություն հայտնել է նաեւ մեր հրետանային զորքերի հիմնադիրը՝ գեներալ-մայոր Հայրապետյանը, հետախուզության ոլորտի մասնագետ, որի անունը հիմա չեմ հրապարակի: Այդպիսի ցանկություն հայտնում է նաեւ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հետո փոշմանում է, հետո ցանկանում է: Ես ունեմ նամակագրությունը նրա հետ, վերջին անգամ ինքը զանգահարեց ինձ, ասաց գնում է Սիրիա, չի կարող գալ, այսօր տեսնում եմ, որ հարցազրույց է տվել ու չգիտես ինչու, նրան թվում է, թե ապրիլյան հանձնաժողովը ինկվիզիցիա է: Մենք բազմիցս ասել ենք, որ ապրիլյան հանձնաժողովն ուսումնասիրում է այդ ժամանակվա թերությունները, եթե կան, ու դրանց վերացման ուղենիշները պետք է նշվեն, իսկ եթե կան անուններ, եզրակացության մեջ պետք է նշվեն նաեւ նրանց անունները: Հիմա՝ թե ովքեր են Տեր-Գրիգորյանցին՝ մեր հարգարժան գեներալին այդպիսի վախեր ներշնչում, ես լավ հասկանում եմ, որովհետեւ ինչքան հրավիրյալների թոփ տասնյակին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու, որպեսզի նրանք մտահոգություններով հանդես գան: Մտահոգվողները Նորատ Տեր-Գրիգորյանցը կամ մեր մյուս հարգարժան գեներալները չեն, մտահոգվողները պետք է լինեն այն զինվորականները, որոնց աշխատանքի մեջ եղել են թերացումներ, որոնք ունեցել են անդառնալի հետեւանքներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031