Լրահոս
Օրվա լրահոսը

Մատչելի գներով չվերթներ՝ Եվրոպա. ինչ հանրային մշակույթով են հայերը ներկայանալու Եվրոպայում. «Ժամանակ»

Հոկտեմբեր 17,2019 12:24

Հայաստան-Եվրոպա հաղորդակցության մատչելիությունն ու հասանելիությունը մի կողմից Հայաստանն է բացելու եվրոպացիների առաջ, մյուս կողմից՝ Եվրոպան Հայաստանի հանրության համար դարձնելով առավել մատչելի՝ բացելու է նրանց մտածողության ու աշխարհաճանաչողության սահմանները, այդպիսով նպաստելով Հայաստանում հանրային մտածողության արդիականացման, դեռևս ԽՍՀՄ տարիներից եկող կարծրատիպերի հաղթահարման, նաև մինչ այժմ գոյություն ունեցող հակաարդիական հակաքարոզչության չեզոքացմանը, և հանրագումարում՝ նպաստել Հայաստանի պետական արդիականացմանը: Իսկ այդ խնդիրն ինքնին Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն նաև անվտանգային տեսանկյունից, որովհետև մենք ունենք մեր տնտեսական, քաղաքական հնարավորությունների, հանրային մտածողության դիվերսիֆիկացման, բազմազանեցման խնդիր, այդպիսով ձևավորելով Հայաստանի՝ ներառյալ Արցախը, համալիր անվտանգության բազմաշերտ համակարգ:

Որքան բազմաշերտ է անվտանգության այդ համակարգը՝ ոչ միայն դրա ռազմական բաղադրիչի, այլ նաև տնտեսա-քաղաքական և հանրային շերտերի առումով, այնքան այն հուսալի է և դժվար հաղթահարելի, միաժամանակ նաև նույնքան ճկուն և ինքնիշխան: Այդ տեսանկյունից է, որ սովորական ավիացիոն նորություն լինելուց զատ, տեղեկությունը Հայաստանի համար ունի նաև այդպիսի ռազմավարական, խորքային նշանակություն: Միևնույն ժամանակ, այն, իհարկե, ոգևորությունից զատ պահանջում է աշխատանք՝ ձեռք բերածը պահելու, այդ իմաստով Հայաստանի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի նոր հնարավորությունը լինի ամուր և վերածվի այլ ուղղությամբ աշխատանքի հարթակի: Իսկ այդ տեսանկյունից, բնականաբար, օրակարգային խնդիրը Եվրոպայի հետ վիզաների ազատականացման հարցն է, Հայաստանի հանրության համար այդ արգելքի չեղարկման հարցը, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ոչ միայն կարողանան առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդել հետխորհրդային, այլ նաև եվրոպական տարածությունում: Այստեղ, իհարկե, հարցը մտնում է արդեն ընդգծված քաղաքական օրակարգ, Հայաստան-ԵՄ քաղաքական հարաբերության տիրույթ, որտեղ վիզային ռեժիմի դյուրացման կամ ազատականացման աշխատանքն առկա է, սակայն բավականին նախնական փուլում և անգամ, թերևս, մոտ չէ «թռիչքուղուն»: Սակայն այստեղ, իհարկե, գործընթացները՝ տնտեսական և քաղաքական, հատվում են մի կարևորագույն կետում. ինչ հանրային մշակույթով է հայաստանյան հանրությունը ներկայանալու առավել մատչելի Եվրոպայում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031