Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց, որ Վանեցյանի նկատմամբ ՀՔԾ-ն չպետք է քրգործ հարուցի. Դանիել Իոաննիսյանի պահանջը որակեց անհիմն

Հոկտեմբեր 17,2019 11:39

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանը հրապարակեց որոշումը՝ Դանիել Իոաննիսյանի բողոքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի:

Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը: Ըստ բողոքող կողմի, միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլեւս չանի: Քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել:

Գրության հեղինակը եղել է Վահե Ենգիբարյանը՝ ԱԱԾ տնօրենի խորհրդականը, որը հրավիրվել է ՀՔԾ եւ բացատրություն տվել: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ:

Եթե դատարանը բողոքը բավարարեր, ՀՔԾ-ն անմիջապես պետք է Վանեցյանի նկատմամբ քրգործ հարուցեր պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ եւ կիրականացներ քննություն: Սակայն դատարանը որոշեց, որ բողոքն անհիմն է ու այն մերժեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031