Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հաճախակի հանդիպումները լավ հարաբերությունների նշան են, եւ ճիշտ հակառակը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2019 11:20

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ հանդիպել էին երկու ամիս առաջ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում։ Արցախի նախագահի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հաճախակի հանդիպումները լավ հարաբերությունների նշան են, եւ ճիշտ հակառակը. «Չի նշանակում՝ ինչքան հաճախակի են հանդիպում, ավելի մոտ են, ինչքան ուշ-ուշ են հանդիպում, ավելի վատ են։ Ըստ անհրաժեշտության հանդիպումներ լինում են»։

Փորձեցինք պարզել, թե ինչ «նշանավոր իրադարձություններ» են եղել, որի մասին հիշատակվում է Արցախի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ, եւ ինչ տեղեկություններ են փոխանցվել վարչապետին։ Նաեւ՝ ինչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանը «վերջին շրջանում տեղի ունեցած կարեւոր հանդիպումներից ու քննարկումներից», որի մասին հայտնում են կառավարության հաղորդագրության մեջ։

Դավիթ Բաբայանը հիշեցրեց միայն, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին Երեւանում եւ հանդիպում են ունեցել իրենց արտգործնախարարի, իսկ երեկ էլ՝ Արցախի նախագահի հետ. «Բայց սա միակ հարցը չէ. քննարկվել են տնտեսական համագործակցության եւ մի շարք այլ հարցեր։ Վարչապետը տեղեկացրել է նախագահին Արցախի հարցի հետ կապված իր հանդիպումների ու քննարկումների մասին»։

Նոր փակագծեր չբացեց խոսնակը։ «Եվ հետո՝ պարտադիր չէ, որ նոր զարգացումներ լինեն, ընդամենը աշխատանքային քննարկում էր»։ Հետաքրքրվեցինք՝ Ալիեւի հետ երկժամյա քննարկման ընթացքում դրական տեղաշարժ եղե՞լ է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի տեսլականի մասով։ «Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հարցում կա միայն մեկ խոչընդոտ, դա Ադրբեջանն է։ Ինչպես հայտնել էին, եւ տեսնում ենք՝ Ադրբեջանը չի պատրաստվում կառուցողական քայլի գնալ եւ ընդունել այդ առաջարկը, եւ դա բավական բարդ գործընթաց է լինելու։ Ադրբեջանը չի փոխում իր տեսակետը, իսկ այն, որ պաշտոնական Երեւանը շարունակում է ջանքեր գործադրել՝ վերականգնելու Արցախը բանակցություններում, դա հեշտ հարց չէ»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031