Հոկտեմբերի 15-ին Խնկո-Ապոր գրադարանում տեղի ունեցավ «Օտար լեզուներ-Մակսեդան» դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ «Մակսեդանի» կրտսեր դպրոցի երեխաներն իրենց գունագեղ նկարներով:
Գայանե Ստեփանյանի նկարները խորն են ու հասուն, լեցուն գեղեցիկ գույներով եւ ձեւի ամբողջականությամբ:
Աշխարհի հուզիչ համայնապատկերը Գայանեի աչքերով հնչում է իբրեւ ժամանակակից կյանքի անհատական արտապատկերում:
Կարդացեք նաև
«Մակսեդան» դպրոցի սանին բնորոշ է ունենալ սեփական կարծիք եւ դրան տալ այսպիսի գեղագիտական հնչողություն:
Դպրոցի սաները հմտանում են նաեւ այլ արվեստների՝ երաժշտության եւ պոեզիայի մեջ:
«Մակսեդան» դպրոցի բոլոր գրական-գեղարվեստական միջոցառումները տեղի են ունենում Խնկո-Ապոր գրադարանում՝ շնորհիվ գրադարանի տնօրինության եւ աշխատակազմի նվիրված եւ նախաձեռնող մոտեցմանը երեխաների կրթության գործին:
«Առավոտ» օրաթերթ
16.10.2019