Երևանյան գողտրիկ անկյուններից մեկում երեկոն գրքաշատ էր: Կոպենհագենում բնակվող հայազգի գրողը իր ընթերցողների դատին հանձնեց հետաքրքիր պատմություններով հարուստ «Դժվար հիշվող անուն» գիրքը: Երեկոյի ներկաները հնարավորություն ստացան գնելու այն բավականին մատչելի:
Հեղինակի խոսքով, գիրքը կվաճառվի գրախանութներում սահմանափակ քանակով: Կարելի է պատվիրել նաև օնլայն հարթակներից:
Բյուրակն Իշխանյանը կրթություն է ստացել Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: Մասնագիտությամբ բժիշկ է, հոգեբույժ, կլինիկական լեզվաբան (նյարդալեզվաբան): Բացի մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեությունից, երեկոները ստեղծագործում է ՝ պատմվածքներ գրում. «Այս ժողովածուի մեջ ներառել եմ զանազան հետաքրքիր, առօրեական, գուցե մարդկային կյանքերի տարբեր պատմություններ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք քաջալերել և հետամուտ են եղել, որ գիրքը լույս տեսնի, այսպես ասած ՝ ինձ առաջ բրդողներին», – ասաց հեղինակը:
Կարդացեք նաև
Արսեն Խաչատրյան