Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագիծը՝ ԱԺ-ում

Հոկտեմբեր 16,2019 21:35

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագծի վերաբերյալ քննարկում:

Աննա Կոստանյանը տեղեկացրել է, որ քննարկման նպատակն է վեր հանել առկա խնդիրները եւ փորձել գտնել առավել արդյունավետ լուծումներ:

ՀԱՊՀ պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի պատմությունն ու ձեռքբերումները: Նա նշել է, որ 2018 թվականի սկզբից ՀՀ ՏԶՆ նախարարության (ՀՀ էկոնոմիկայի նախարարության) հետ ակտիվ քննարկվում է «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի»-ին՝ առանձին պետական սեփականության կառուցվածքային միավորի կազմավորման հարցը: Արդիական է նաեւ այնտեղ գիտական աշխատանքի վերսկսման խնդիրը, ինչը հնարավորություն կտա իրականացնել գիտաարտադրական եւ կրթական կայուն եւ կենսունակ մոդելների ներդրում: Արեւիկ Սարգսյանի խոսքով՝ ռադիոօպտիկական դիտակի գործարկումը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Անցած տարիներին նա իր գործընկերների հետ մի շարք քայլեր է կատարել այդ ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագծին տրվել է բացասական եզրակացություն

Ամփոփելով քննարկումը՝ Աննա Կոստանյանը նշել է, որ առկա խնդիրները դեռեւս անհրաժեշտ է քննարկել եւ հույս հայտնել, որ հետամուտ է լինելու դրանց լուծմանը:

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Չափագիտության ազգային ինստիտուտից, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամից:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031