Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանների պալատի խորհրդի որոշումն էլ ենք վիճարկում, կարգապահական վարույթ հարուցելու հարցն էլ». Տիգրան Աթանեսյան

Հոկտեմբեր 16,2019 20:35

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Նաիրա Ավետիսյան) տեղի ունեցավ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի գործով դատական նիստ:

Նիստի ընթացքում Տիգրան Աթանեսյանի արտոնագիրը դադարեցնելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշման դեմ գործով վարույթը կասեցվեց: Այս առիթով Տիգրան Աթանեսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Այդ գործի վարույթը կասեցվեց, քանի որ մենք ներկայացրել ենք մեկ այլ հայցադիմում կարգապահական այդ վարույթը հարուցելու որոշման դեմ»:

Հիշեցնենք՝ Տիգրան Աթանեսյանը բողոքարկում է իր արտոնագրի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կայացրած որոշումը, ըստ որի՝ Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ դադարեցվել է փաստաբանի (թիվ 78) արտոնագրի գործողությունը:

Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում փաստաբանի կողմից վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ կատարելու, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով:

Տիգրան Աթանեսյանն այս առիթով մեզ հետ զրույցում պնդեց. «Կարգապահական վարույթը հարուցվել է օրենքի կոպիտ խախտումներով: Քանի որ կա երկրորդ գործ, առաջին գործը կասեցվեց, մինչև երկրորդով կայացվի վերջնական դատական ակտ: Փաստաբանների պալատի խորհրդի որոշումն էլ ենք վիճարկում, կարգապահական վարույթ հարուցելու հարցն էլ»:

Մեր այն հստակեցմանը՝ մասնավորապես ի՞նչն են վիճարկում, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Կարգապահական վարույթը հարուցվել է ոչ պատշաճ դիմումի հիման վրա»:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031