Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը հայտարարում է ֆենոմենալ թիվ․ այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ»․ Հրաչ Բերբերյան. «Ա1+»

Հոկտեմբեր 16,2019 19:21

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ծիծաղելի է համարում Կառավարության հրապարակած ցուցանիշները անասնապահության վերաբերյալ։

Ասում է՝ այդ թվերի վրա մանկապարտեզի երեխան էլ կծիծաղի։

«Խոսք է գնում, որ 2017 թվականին ոչխարի մսի արտադրությունը կազմել է 9 800 տոննա։ Դա այն դեպքում, որ եղել է 750 հազար գլուխ ոչխար։ Մի տարի անց՝ այս Կառավարության օրոք այդ թիվը դարձել է 19000 տոննա։ Այսինքն՝ խոսք է գնում  մոտ 1 միլիոն գլուխ ոչխարի մասին»,- ասում է՝ սա աբսուրդային է։

Ինքն անձամբ է զանգահարել Կառավարություն՝ հորդորել հանել հրապարակված թվերը, բայց չեն հանել։

Բերբերյանն անդրադարձավ նաև խաղողի մթերման թվերին։ Ասաց՝  «հայտարարված թվերի առկայության պարագայում մթերման հերթի համար կարող էին մարդասպանություններ լինել»:

«Խաղողի բերքահավաքում աբսուրդ կա, գնումները վերջացել են: Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենալ թիվ՝ 160 հազար տոննա, որը տարօրինակ թիվ է: Այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ: 30 տոկոսով բերքը պակաս է, դա հաստատեց գինեգործների նախագահը, պատճառը հիվանդություններն էին»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031