Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը պարունակում է չարաշահումների և մարդու իրավունքների խախտումների վտանգներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը

Հոկտեմբեր 16,2019 18:32
aporini

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակվել է վերլուծական հոդված:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրապարակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Առանց մեղադրական դատավճռի բռնագանձումը միջազգային պրակտիկայում հանդիսանում է առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարում որպես բացառիկ միջոց։
Չնայած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը պետության համար հանցավորության դեմ պայքարում արդյունավետ և դյուրին միջոց է, այս ինստիտուտը պարունակում է չարաշահումների և մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների վտանգներ:

Դրանով է պայմանավորված, որ միջազգային պրակտիկայում, որպես կանոն, այն կիրառվում է այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն անհնարին է անձի մահվան կամ անձի մեղքով առաջացած այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք արդարացնում և համաչափ են դարձնում մարդու իրավունքների և քրեադատավարական երաշխիքների նկատմամբ նման ծայրաստիճան մեծ միջամտությունը։

 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծական հոդվածը` այստեղ:

 «ԼՈՒՅՍ հիմնադրամ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031