Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը «Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի» աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

Հոկտեմբեր 16,2019 18:25
dispanser

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը «Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ.

««Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի և մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում նշել, որ առողջապահության նախարարությունը տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և արդիականացնելու նպատակով դեռևս 2019 թվականի հուլիսից իրականացրել է մասնագիտական ուսումնասիրություն քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերում, որի արդյունքում պարզ է դարձել որ, ստացիոնար/հիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնությունը հնարավոր չէ պատշաճ իրականացնել վերը նշված հաստատությունում, իսկ արտահիվանդանոցային բժշկական օգնությունը կրում է գրեթե դուպլիկատիվ բնույթ, քանի որ Երևանի թվով 9 պոլիկլինիկաներում հակատուբերկուլյոզային սենյակների միջոցով իրականացվում է համապատասխան արտահիվանդանոցային բժշկական օգնությունը: Համանման խորհրդատվական կարծիք ներկայացրել են նաև առողջապահական միջազգային կառույցները` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

«Քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից բարձրաձայնվել է, որ դեռևս 2016 թվականից իրենք առաջարկել են նախարարությանը և քաղաքապետարանին փակել հիվանդանոցային/ստացիոնար բուժօգնության ծառայությունը, սակայն Երևան քաղաքի հակատուբերկուլյոզային արտահիվանդանոցային ծառայությունը կենտրոնացնել իրենց մոտ և ստանալ առավել մեծ ֆինանսավորում:
Ըստ իս` արտահիվանդանոցային ծառայության կենտրոնացումը հետադիմական մոտեցում է առողջապահության զարգացման համատեքստում: Նման մոտեցումն իրականացնելու պարագայում հարց կառաջանա կենտրոնացնելու գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը ու ապատեղակայումը պոլիկլինիկաներից, որը հակասում է արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքներին և չափանիշներին:

2019 թվականի ընթացքում առողջապահության նախարարության կողմից կազմակերպության պայմանագրային գումարների և ֆինանսավորման որևէ փոփոխություն չի իրականացվել: Պայմանագրային գումարը կազմում է 143,5 մլն դրամ, որը հատկացվում է պետական բյուջեից` մեր քաղաքացիների կողմից վճարված հարկերից:

Միաժամանակ կցում եմ իմ կողմից ներկայացված զեկուցագիրը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին»:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031