Հայաստանում գրանցվել է թերսնման ցածր մակարդակ. «Սովի գլոբալ ինդեքս»-ում (Global Hunger Index՝ GHI) մեր երկիրը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը՝ 7.8 գործակցով (որքան ցածր է գործակիցը, այնքան դրական է վիճակը):
GHI-ի ինդեքսն ամեն տարի հրապարակում են Concern Worldwide և Welthungerhilfe ոչ կառավարական կազմակերպությունները՝ հիմնվելով բնակչության թերսնման, թերսնման պատճառով մահացության և մի շարք այլ տվյալների վրա:
Աղյուսակում տեղ է գտել 177 երկիր, Արևմուտքի երկրները GHI-ում չեն ներառվել:
Վրաստանը գտնվում է 40-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 29-րդ, իսկ Ռուսաստանը և Իրանը համապատասխանաբար 22-րդ և 31-րդ տեղում են: Թուրքիան իր ցուցանիշով ներառվել է լավագույն 17 երկրների ցանկում:
Կարդացեք նաև
Վարկանիշում վերջին հորիզոնականում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունն է, որտեղ սովի մակարդակը «խիստ մտահոգիչ» է: Հաշվետվության համաձայն՝ սովի մակարդակը «մտահոգիչ է» աշխարհի 47 երկրներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ