Հայ մամուլի տոնն այսօր նշվեց Գյումրու քաղաքապետարանում: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետերի ու քաղաքապետարանի այլ պաշտոնյաների հետ հյուրընկալելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, նրանցից շնորհակալություն հայտնեց համագործակցության ու թերությունները վերացնելու հարցում մեծ դերակատարություն ունենալու համար։ Գյումրու քաղաքապետը նշեց, որ ինքը երբեք չի նեղվում քննադատությունից, եթե այն, իհարկե, օբյեկտիվ է։
«Շնորհավորում եմ, շատ լավ գործ եք անում, շատ գոհ եմ ձեր աշխատանքից․ հատկապես փողոցաշինության ժամանակ մեզ շատ եք օգնում, բարձրաձայնում եք ամեն թերություն։ Մեզ համար որակը կարևոր է, եթե չբարձրաձայնեք, չեմ ուզում անուններ տալ, բայց այնպիսի շինարարներ կան, այնպիսի բաներ են անում, որ զարմանում ես․․․
Հենց մի նկար են բերում, որտեղ շինարարը թերացել է, աշխատակիցներին ասում եմ՝ հասեք»,-կատակեց Գյումրու քաղաքապետը։
Կարդացեք նաև
Նա մի նորություն ևս հաղորդեց՝ ասելով, որ շուտով Գյումրիում կտեղադրվի Գրիգոր Լուսավորչի արձանը, այն Ֆրիդ Սողոյանի երազանքներից մեկն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ