Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության

Հոկտեմբեր 16,2019 17:46
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները araratnews.am կայքի հարցերին

Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը: Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը:

Այս ամենը նաև ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը։

Թուրքիայի նախագահն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակաշրջանում քաղաքացիական բնակչության կոտորած չի իրականացրել և չի իրականացնի:

Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը փորձ արեց արդարացնելու հայ ժողովրդի նկատմամբ իր պատմական հայրենիքում իրականացված ցեղասպանությունը, այս թեմայով Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031