Թուրքիան իր պատմության ողջ ընթացքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանություն չի իրագործել, քանի որ դա «հակասում է մեր էությանը»: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստին՝ անդրադառնալով Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը:
«Թուրքիան երբևէ խաղաղ բնակիչների զանգվածային սպանություն չի իրականացրել և չի իրականացնի: Մեր կրոնը և մշակույթը երբևէ թույլ չեն տա նման բան անել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ աշխարհի տարբեր վայրերում սպանվել է տեղի մուսուլման բնակչությունը: «Եթե փնտրում ենք քաղաքացիների զանգվածային սպանությունների դեպքեր, նայեք Աֆղանստանին, Արաքանին, Լեռնային Ղարաբաղին և Բոսնիային»,-ասել է նա՝ խորհուրդ տալով նաև վերլուծել Պաղեստինում ստեղծված իրավիճակը, «որտեղ մուսուլմաններին սպանում են փողոցներում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ