«Վիտալի Բալասանյանը ճիշտ մտահոգություններ է հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում Արցախ-Հայաստան հարաբերություններում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի երեկվա մամուլի ասուլիսին, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/3014553131893041/
«Լրագրողները փորձեցին նրա ասածները շուռ տա այնպես, թե իբրեւ նա կոչ է անում վերացնել ՀՀ իշխանությանը, բայց մարդը հստակ բան է ասել՝ նա, ով կսպառնա Արցախի անվտանգությանը, պետական դավաճանության փորձ կանի, եւ այդպիսիններին պետք է առնվազն մեկուսացնել»,-նշեց Տիգրան Քոչարյանը:
Նա շեշտեց՝ պատահակա՞ն է, թե ոչ, բայց Բալասանյանի ասուլիսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահն աշխատանքից ազատեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/635698343628214/
«Գուցե կապ կա, գուցե ոչ, բայց երեկ Բալասանյանն առաջին անգամ հնչեցրեց «Դուշանբեի վերելակի» պատմությունը՝ տպավորություն ստեղծելով, թե իրեն հայտնի է, թե ինչ է կատարվել: Փաշինյանի մոտ վերջերս կասկածամտություն է զարգանում իր շրջապատի, հատկապես՝ իր հետ չքայլած մարդկանց հանդեպ»,-կարծիք հայտնեց Տիգրան Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանն ասել էր, որ իրեն մանրամասներ են հայտնի Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւի հանդիպման վերաբերյալ, եւ որ ըստ տեղեկությունների՝ նրանց միջեւ ինչ-որ պայմանավորվածություն կա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ