«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ «Սասնա ծռեր» խմբի հասցեին արված հայտարարությունը սուտ է որակում: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում Բալասանյանը պատմել էր, որ երբ 2016թ.-ին ինքը մտել է ՊՊԾ գունդ եւ ցանկացել տեսնել վայրը, որտեղ մահացել է ոստիկան Արթուր Վանոյանը, «ծռերն» իրեն ցույց են տվել մի արնաշաղախ տարածք, իսկ երբ հարցրել է, թե ինչու չեն օգնել վիրավոր Վանոյանին, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է, թե բոլոր ոստիկանները ենիչերիներ են:
Լրագրողների հետ զրույցում այսօր Վարուժան Ավետիսյանը հերքեց դա. «Նախ, նա օրեր անց է հայտնվել ՊՊԾ գնդում: Երկրորդ, պետք է հասկանանք, որ Վիտալի Բալասանյանը, որպես «5-րդ շարասյան» խոսնակներից մեկն է, եւ մյուսները, որոնք օկուպացրել են մեդիատիրույթը, վարում են տեղեկատվական պատերազմ՝ մեր պետության եւ ժողովրդի դեմ: Նրանք կեղտոտ հնարքներ եւ մեթոդներ են կիրառում: Բացարձակ սուտն ու զրպարտությունը նրանց հիմնական գործիքներից են: Մեզ հիբրիդային պատերազմ է հայտարարված»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/437208603463665/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ