Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնային նպատակը օլիմպիական ուղեգիրն էր

Հոկտեմբեր 16,2019 16:06

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Շտուտգարտում կայացած աշխարհի առաջնությունում իր սաների մասնակցությունը՝ նշեց, որ գոհ է նրանց մասնակցությունից, իսկ առաջնային նպատակը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն էր:

«Ամեն ինչ ընթացավ ըստ նախապես կազմված պլանի՝ Արթուր Դավթյանը հենացատկում օլիմպիական վարկանիշ նվաճեց: Իսկ Արթուր Թովմասյանը կարող էր նաեւ ոսկե մեդալակիր դառնալ, եթե վարժության ավարտին ավելորդ քայլ չաներ», – ասաց պարոն Սերոբյանը: Մարզչի կարծիքով, մարզիկը ավելի վաղ ստացած վնասվածքից հետո մի տեսակ վախի զգացողություն ունի, որը չի կարողանում հաղթահարել եւ գուցե հոգեբանական աջակցության կարիք ունի:

Օլիմպիական եւս մեկ ուղեգիր նվաճելու հնարավորություն  էլի կա, սակայն դա ամենայն հավանականությամբ մեր համար չէ, քանի որ Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Բաքվում, ուր մեկնելը գրեթե բացառվում է: Ինչ վերաբերում է Ավստրալիայի տարբերակին, դա շատ անհարմար եւ ծախսատար է: «Նոյեմբերի վերջին Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը, որին մասնակցելու ենք: Եթե այնտեղ հաղթենք, դրանից հետո միայն կարելի կլինի նաեւ Ավստրալիա եւ Քաթար մեկնել եւ  օլիմպիական երկրորդ ուղեգիրն էլ փորձել նվաճել»,- եզրափակեց մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031