Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթներ` միջինը 35 եվրոյով

Հոկտեմբեր 16,2019 15:48

Այսօր «Զվարթնոց» օդանավակայնում Եվրոպական ամենամեծ՝ «Ryanair» իռլանդական բյուջետային ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի օդային շուկա մուտք գործելու մասին: Բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը ասաց, որ Հայաստանը դառնում է «Ryanair»-ի ցանցի 40-րդ երկիրը. «Մենք այսօր այստեղ ենք՝ հայտարարելու նոր ուղղություններ Երեւանից՝ Հռոմ, Միլան, որոնք կմեկնարկեն հունվարից, Բեռլին՝ 2020թ.-ի ամռանից։ Եվ թերեւս առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ դեպի Մյունխեն, կրկին 2020-ի ամռանից»:

Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երեւանից դեպի Հռոմ եւ Միլան, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը:

«Եթե համեմատենք մեր և բարձր արժեք ունեցող ընկերությունների սակագները, ապա այս 135 հազար ուղևորները կխնայեն 20 մլն եվրո»,-ասաց Դեյվիդ Օ՛Բրայանը: Ըստ պարոն Օ՛Բրայանի, «Ryanair»-ի կայքում ամենամատչելի գինը սկսվում է մոտ 4 եվրո 99 ցենտից։

Ըստ նրա, ամենաբարձր գինը, օրինակ՝ Լոնդոնից-Մալագա ուրբաթ օրվա համար, եթե նախապես չի ամրագրվել, կլինի բարձր, մյուս ավիաընկերությունների համեմատությամբ սակայն կես գին:

Այս ընկերության ավիատոմսերի միջին գինը 35 եվրո է։

Առայժմ Երեւանից չվերթները նախատեսված են շաբաթական 2 անգամ:

«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում: Ունենք ամենամեծ ցանցը: Ոչ միայն մեգահանգույցներում ենք չվերթներ իրականացնում եւ մայրաքաղաքներում, այլ միավորում ենք շրջանները: Մեզ համար կոմերցիոն շահից բացի, կարեւոր է նաեւ ինտեգրումը: Ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ կենտրոնների՝ քաղաքների հետ: Վերջերս բացել ենք բազավորման կետեր Մարսելում, Թուլուզում եւ Բորդոյում, որտեղ շատ հայեր են բնակվում: Հաջորդ տարի նոր ուղղություններից են լինելու Վրաստանը, Լիբանանը: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի»,-ասաց կոմերցիոն տնօրենը:

Տեղեկացանք, որ «Ryanair» ավիաընկերությունը Հայաստանից Ռուսաստան չվերթներ չի նախատեսում:

Ասուլիսին ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանը նշեց, որ Հայաստան տեղափոխվելուց ինքը նպատակ է ունեցել մեծացնել Հայաստանի օդային կապվածությունն այլ շուկաների հետ, քանի որ այն հսկայական ազդեցություն նկարող է ունենալ տնտեսության վրա ու ստեղծել շատ աշխատատեղեր. «Հպարտ եմ, որ «Ryanair»-ն այստեղ է»,-ասաց Տաթեւիկ Ռեւազյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031