Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալիեւն իրեն թույլ տվեց լկտիաբար խոսել ՀՀ տարածքային ամբողջականության մասին». Անժելա Էլիբեգովա

Հոկտեմբեր 16,2019 15:18

«Հոկտեմբերի 15 -ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ Բաքվում բարձրաձայնվել են վտանգավոր թեզեր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, ասաց  Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան:

«Նախ, Էրդողանը փաստել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ուժերը միավորելու են միջազգային հարթակում: Էրդողանը նաեւ շնորհակալություն է հայտնել Ալիեւին, որ վերջինս սատարում է Սիրիայում Թուրքիայի գործողությունները»,-շեշտեց Անժելա Էլիբեգովան:

https://www.facebook.com/aravot.am/videos/734103970441618/

Նրա փոխանցմամբ՝ սա վտանգավոր ազդակ ունի. «Ադրբեջանական մամուլը դա ընկալեց որպես ահազանգ, թե նույն գործողություններն ակնկալում են իրականացնել նաեւ Արցախում, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը քանիցս համատեղ զորավարժություններ են իրականացրել»:

Փորձագետի բնորոշմամբ. «Ալիեւն իրեն թույլ տվեց լկտիաբար խոսել ՀՀ տարածքային ամբողջականության մասին՝ ասելով, թե Զանգեզուրն է, որ այս պահին խանգարում է իրենց պանթուրքիստական երազանքի իրականացմանը: Ակնկալում եմ հայկական կողմի կոշտ արձագանքը սրա վերաբերյալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031