Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անօդաչու սարքերի ֆորումից մինչեւ ուսանողական հեքըթոն

Հոկտեմբեր 16,2019 14:27

Հոկտեմբերի 16-20-ը Երևանում առաջին անգամ կազմակերպվել է Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019 միջազգային ֆորումը, որը կայանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԱՅԲ դպրոցի բազաների հիման վրա Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) կազմակերպչական աջակցությամբ:

Մոսկվայի ազգային հետազոտական համալսարանից Մարիա Բուլակինան անչափ կարեւորելով միջազգային ֆորումի համատեքստում ընթացող գիտաժողովի թեմաները, նշեց, որ անօդաչու թռչող սարքերը հնարավոր չէ կառավարել առանց արհեստական բանականության: Ապա հավելեց, որ ՌԴ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում մեծ ներդրումներ են կատարվում, եւ ՌԴ ու ՀՀ մասնագետները կարող են համատեղ ավելի արդյունավետ աշխատել ու մեծ հաջողություններ գրանցել:

 Մանրամասները` տեսանյութում

Նա արհեստական բանականության եւ անօդաչու սարքերի ոլորտում առկա գործնական պրոբլեմների լուծման համար անցկացվող ուսանողական հեքըթոնին էլ անդրադարձավ, որը ֆորումի երեք ուղղություններից մեկն է, իսկ մյուս երկուսն են` գիտական կոնֆերանսը, որտեղ կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները անօդաչու թռչող սարքերի ոլորտում եւ դպրոցական կրթական հարթակը:

Մանրամասները` տեսանյութում



Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ծնվել անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum անցկացնելու գաղափարը: Ասաց, որ ամիսներ առաջ պոլիտեխնիկում հյուրընկալել էին Մոսկվայի ավիացիոն համալսարանի ռեկտոր, ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանին, որը եկել էր ծանոթանալու Պոլիտեխնիկի անօդաչու ռոբոտատեխնիկայի լաբորատորիային, ու այստեղ էլ ծնվել է համագործակցության գաղափարը:

Մանրամասները` տեսանյութում

Ռուբեն Աղգաշյանը ուսանողական հեքըթոնը եւս ներկայացրեց, որը ֆորումին զուգահեռ է ընթանում: Ֆորումն իրականացվում է գիտա-տեխնիկական, գիտական և կրթական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ հեքըթոնը 36 ժամ տևողությամբ միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները պետք է ստեղծեն լուծումներ ֆորումի բիզնես գործընկերների կողմից առաջադրված քեյսերի համար եւ նախատիպի տեսքով ներկայացնեն ժյուրիի կազմին գնահատման համար:

Պոլիտեխնիկական համալսարանի կառավարման համակարգերի ամբիոնի դոցենտ Ազատուհի Ուլիկյանը նշեց, որ դպրոցական կրթական հարթակն էլ նախատեսում է դպրոցականների կողմից ստեղծված գիտական եւ տեխնիկական նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետաց դասեր եւ ցուցադրական թռիչքներ:

Ուսանողական հեքըթոնի մասնակից Մկրտիչ Հարությունյանը կարեւորեց միջոցառման անցկացումը, նրա խոսքերով, այն ինտեգրում է նոր սերնդին ապագայի խնդիրների լուծման համար եւ ՏՏ ոլորտում մտքի ներդրումներ անելու առումով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031