ՊԵԿ-ի աղմուկ հանած պարգեւավճարների մասին այսօր այդ կառույցի ղեկավար Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ պարգեւավճարները շարունակվելու են:
«Պարգեւավճարներ վճարվել են, վճարվում են եւ վճարվելու են: Յուրաքանչյուր ամիս բաժնի պետերը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մեր կողմից հաստատված կարգին համապատասխան՝ 0.3-ից 1.3 գործարքի շրջանակներում գնահատվում են: Գնահատվում են բոլորը՝ նրանց աշխատանքը, անձնական որակները եւ պաշտոնական պարտականությունների պարտավորությունները: ՊԵԿ նախագահն ինքն է հաշվարկում բոլոր աշխատողների պարգեւավճարները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ