Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման գործընթացին, ասաց՝ 9 երգիչ-երգչուհիների, մշակույթի վաստակավոր գործիչների ուղարկել են նամակներ:
Ըստ Անանյանի, 9-ից 5-ը՝ հայտարարագրել են իրենց եկամուտները, 1-ի հանդեպ քրեական գործ է հարուցվել, 1-ի հանդեպ նախնական հաշվարկ է իրականացվում, հավանաբար, քրեական գործ կհարուցվի, 2-ն արտասահմանում են, գալու են եւ հայտարարագրեն. «Նրանք կապ են հաստատել մեզ հետ, ասել են՝ նամակի հետ ունեն անհամաձայնություն, կգան կքննարկենք, եթե պարզվի, որ հայտարարագրման գումար կա, կհայտարարագրեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ