Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարությունից հետո Շիրակի հարկայինի պետը պաշտոնանկ է եղել

Հոկտեմբեր 16,2019 13:39

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գյումրիում անկախության տոնակատարություններին կասկածելի քիչ թվով ՀԴՄ կտրոններ տրամադրելու վարչապետի հայտարարությանը: ՊԵԿ նախագահն ասաց՝ սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ վերլուծություններից հետո Շիրակի մարզի հարկայինի ղեկավարին փոխել են:

Ըստ Անանյանի, վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություն են կատարել սեպտեմբերի 6-9, սեպտեմբերի 13-15 եւ սեպտեմբերի 20-22-ին:

ՊԵԿ նախագահն ասաց, որ 3 հանգստյան օրեր համեմատել են եւ պարզել՝ օրինակ՝ ամսի 6-9 -ին առեւտրի, բենզալցակայանների, սննդի օբյեկտներում տպվել է 112 հազար 527 կտրոն՝ 381 մլն դրամ է հայտարարագրվել. «Իսկ ամսի 13-15-ին՝ 118 հազար կտրոն՝ 393 մլն դրամ, իսկ սեպտեմբերի 20-22-ին տպվել է 115 հազար կտրոն, 403 մլն է հայտարարագրվել: Մենք հետեւություն ենք արել՝ դա հարկային մարմինների թերացում է, բայց ավելի շատ ՀԴՄ կտրոն չտրամադրելու մշակույթ: Այս վերլուծություններից հետո մենք Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք, կարծել ենք, որ ինքն էլ իր հերթին թերացել է իր ծառայությունը կատարելիս, բայց ավելի շատ մշակույթի պակասն է, որը պետք է ձեւավորվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031