Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 2019թ. հոկտեմբերի 28-ից 25 եվրոյով կբարձրացնի արտերկրից դեպի Ռուսաստան իրականացվող թռիչքների տոմսերի գները: Այս մասին հաղորդում է Vedomosti-ն՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցիչ Ելենա Սելիվանովային:
«Նախորդ տարի ձմռան սեզոնին միջազգային չվերթներում «Պոբեդա»-ի մեկ ուղղությամբ տոմսի արժեքը միջինում կազմել է 4500 ռուբլի: Այսպիսով՝ տոմսերի գինը կթանկանա մոտ 40%, ինչն աննախադեպ միանվագ աճ է»,-ասել է լոուքոսթերի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ընկերությունը ստիպված է տոմսի գնի մեջ ներառել նաև օտարերկրյա օդանավակայաններում գրանցման վարձը:
Հոկտեմբերի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանն արգելել էր «Պոբեդային» գումար գանձել վերոնշյալ ծառայության համար:
«Պոբեդա»-ն Ռուսաստանի մեծությամբ չորրորդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում նաև Գյումրի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ