Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերնդի ՀԴՄ-ները կներմուծվեն այս ամսվա վերջին

Հոկտեմբեր 16,2019 13:23

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը, ինչպես խոստացել էր պետական եկամուտների կոմիտեն, պետք է իրականացվեր այս տարվա սեպտեմբերի վերջին, սակայն մինչ օրս դրանք դեռ չեն ներմուծվել: ՊԵԿ-ը խոստացել էր նաեւ մեղմ վարվել այն տնտեսվարողների հետ, որոնք չունեն նոր սերնդի ՀԴՄ-ներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է ձգձգվում ՀԴՄ-ների ներմուծումը:

Անանյանը կարծում է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը՝ շուրջ 2000 ՀԴՄ այս ամսվա վերջ կլինի. «Սեպտեմբերն էր նախանշված, բայց ՀԴՄ-ների շուկայի ազատականացման ջատագովները, որոնք 1.5 տարի առաջ էին հարցը բարձրացրել, չէին պատկերացնում, որ այնպես չէ, որ միայն պետք է ներմուծեն ու վաճառեն: Դա ունի բազմաֆունկցիոնալ պահանջներ, որոնք բավարարելու համար պետք է ծրագրավորվի, այս խնդիրը պետք է կարգավորվի: Դա պետությունը չպետք է անի, այլ այն տնտեսվարողներն, որոնք ուզում էին աշխատել այդ ոլորտում: Երբ օրենսդրական փոփոխությունը կատարեցինք, եւ հարկ վճարողները կամ այդ ոլորտում գործունեություն իրականացնողները բիզնես մտադրություն ունեին կամ ուզում էին իրենց երազանքն իրականացնել, մենք ունեինք ՀԴՄ-ների 13 հազար 900 մնացորդ: Կարծում էինք, որ դա կբավականացներ մինչեւ ազատականացման վերջին փուլը»:

Հիմա, ըստ Անանյանի, նախագիծ են պատրաստել, որով նախատեսվում է օժանդակել տնտեսվարողներին. «Երբ դիմեն հավաստման համար, որը բավարարում է օրենքի պայմաններին, մենք տնտեսվարողներին ժամանակ կտանք, որ պոստերմինալի ֆունկցիան այդ պահից սկսած 6 ամսում պարտավոր լինի իրականացնել, այլապես ստիպված կլինենք 6 ամիս էլ սպասել, որ ֆունկցիան ավարտեն՝ նոր բերեն: 5 սուբյեկտ կան, որոնց վրա հույս ենք դրել, որ խոստումը կանեն եւ տարվա վերջ կբերեն: 14 ընկերություն նոր սերնդի ՀԴՄ ներմուծելու մտադրություն ունի, սրանցից 4-5-ը, կարծում եմ կիրականցնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031