Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վերածնվում է անցյալը. Kommersant-ի անդրադարձը Silk Note փառատոնին

Հոկտեմբեր 16,2019 13:26

Փառատոնը յուրահատուկ աշխարհ է, իսկ Silk Note փառատոնն առանձնահատուկ է կրկնակի. դրա համար պատճառներ կան: Պատճառներից մեկն էլ փառատոնի անցկացման վայրն է՝ Հայաստանը՝ անսահման գեղեցիկ երկիր, բազմադարյա պատմությամբ և մշակույթով` գրում է Kommersant-ը:

Ճանապարհորդությունը դեպի այս երկիր համեմատելի է ժամանակի մեքենայով ճամփորդության հետ, քանի որ ձեր աչքերի առաջ վերածնվում է անցյալը, որն արտացոլվում է ճարտարապետության մեջ և տեղի բնակիչների կենսակերպում:

Նոյեմբերի 6-ից 10-ը Երևանում անցկացվող փառատոնին ներկա գտնվելուց պատճառներից մեկն էլ նախագծի կազմակերպիչների («Իմ քայլը» հիմնադրամ, «Մշակութային զբոսաշրջության զարգացման միջազգային ասոցիացիա», Berin Iglesias Art միջոցառումների կազմակերպման միջազգային հոլդինգ) անթերի հեղինակությունն է:

Այս տարի փառատոնը խոստանում է ուրախացնել երաժշտասերներին՝ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների ելույթներով: Օրինակ՝ նոյեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան  Մարզահամերգային համալիրում ելույթ է ունենալու աշխարհահռչակ Jamiroquai-ը, նոյեմբերի 8-ին՝ The Parov Stelar Band ավստրիական խումբը, իսկ նոյեմբերի 10-ին ակնկալվում է կիթառահարների աշխարհի լեգենդ Al Di Meola-ի համերգը: Նույն օրը տեղի կունենա նաև All Stars Project՝ գրում է կայքը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031