Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Արարքցյանի պատասխանը Վիտալի Բալասանյանին

Հոկտեմբեր 16,2019 13:11
babken ararkcyan

Երեկ Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսում Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մեղադրել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա քաղաքական թիմին՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ որդեգրած պարտվողական-զիջողական քաղաքականության մեջ: Ըստ գեներալ Բալասանյանի, պատերազմի ժամանակ Արցախի իշխանությունը որոշել էր ազատագրել Քարվաճառն ու ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ՝  Լաչինի միջանցքով, ապա ազատագրել Աղդամը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել: Ըստ նրա՝ անգամ ազատագրական գործողություններից հետո են Հայաստանի իշխանությունները Արցախին հորդորել լքել տարածքը. «Մեկ շաբաթ անց Աղդամ է գալիս Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը և ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը: Կարող եք հարցում անել, հայտնվել են Աղդամում՝ իմ շտաբում, որտեղ գտնվել են գումարտակի բոլոր հրամանատարները: ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում էր կայացրել, որ լքենք Աղդամի տարածքը: Կոշտ բառակապակցությունները չկրկնեմ, կտրուկ տվել եմ պատասխան, մենք այդպիսի զորք չունենք, որ այդ տարածքը լքենք, մեր պատմական տարածքն է, որը կցել են Ադրբեջանին: Հիմա թող Լևոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արաքցյանին և Վանո Սիրադեղյանին հարցում անեն»:

Վիտալի Բալասանյանի արած այս աղմկահարույց հայտարարությունների առիթով Aravot.am-ը դիմեց ԳԽ եւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին:

«Վիտալի Բալասանյանի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ես անդրադառնամ իր հայտարարություններին»,- փոխանցեց Բաբկեն Արարքցյանը՝ չցանկանալով առավել մանրամասնել կամ առավել առարկայական պատասխաններ հնչեցնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Փաստորեն հաստատեց Վիտալիի ասածը։ Դե բոլորս էլ գիտենք որ Լևոնը վախկոտ էր ու դեմա եղել Արցախից դուրս հողերի գրավմանը։ Շատել որ հիմա իր կողմնակիցները փորձում են իրենից որպես պատերազմ հաղթած գերագույն հրամանատար կերտել։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031