Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Այս տարի 37.7 %-ով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել»

Հոկտեմբեր 16,2019 12:46

2019 թվականի 9 ամիսներին տպվել է 85 միլիոն 499 հազար 795 հատ ավելի հսկիչ դրամարկղային կտրոն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37.7 %-ով ավել է, սա հարկման ավել շրջանառություն է հայտարարագրվել ՀԴՄ կտրոններով ավելի քան 236 միլիարդ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նախորդ տարի հունվար-սեպտեմբերին ընդամենը 640 բողոք է եղել բողոքարկման հանձնաժողովում, այս տարի՝ 1386: Նախորդ տարի հօգուտ հարկ վճարողի՝ 272-ն են բավարարվել, այս տարի՝ 549 բողոքը:

Այս տարվա 9 ամիսներին, ըստ Անանյանի, իրականացվել է հարկային 1004 համալիր ստուգման հանձնարարագիր, ավարտված ստուգումները 701-ն են, որից 550-ը դարձել են անբողոքարկելի, իսկ բողոքարկված ստուգման ակտերը 151-ն են, 303 ստուգում դեռեւս գտնվում են ընթացքի մեջ. «701 ստուգմամբ բյուջե առաջադրվել է 58 մլրդ դրամ ավելի պարտավորություն, 550 անբողոքարկելի դարձած ակտերով արձանագրված գումարը 2 միլիարդ 630 միլիոն դրամ է, եւ դեռեւս անբողոքարկելի չդարձած ստուգման ակտերը 151-ն են, որով բյուջե առաջադրված լրացուցիչ վճարման գումարը կազմում է 55,8 միլիարդ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031