Լրահոս
Օրվա լրահոսը

Սա վկայում է նախկին իշխող համակարգի շրջանակում առկա բավականին ուժեղ մրցակցության մասին՝ «ընդդիմության դրոշակակրի» կարգավիճակի համար. «Ժամանակ»

Հոկտեմբեր 16,2019 12:42

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նշում էր, որ ոչ մի «հականիկոլական կոալիցիա էֆեկտիվ չի լինելու առանց Հանրապետականի»: ՀՀԿ փոխնախագահը առաջին անգամ չէ, որ անում է այդօրինակ գրառում: Խոսքն իհարկե իշխանության հասցեին գրառմանն ուղեկցող քննադատության մասին չէ, այլ հենց ՀՀԿ «անփոխարինելիության»՝ իշխանության դեմ պայքարի որևէ ձևաչափի հաջողության հարցում:

Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ունի մտավախություն, որ այդուհանդերձ կարող է ձևավորվել որևէ, այսպես ասած, հակաիշխանական կամ ընդդիմադիր ձևաչափ՝ առկա իրողություններից բխող հնարավորության պայմաններում, որքան էլ այն լինի պայմանական, որում տեղ չհատկացվի ՀՀԿ-ին, կամ որից հետո ՀՀԿ-ն հայտնվի ներքաղաքական լուսանցքում: Ավելի շուտ, խոսքը կարող է լինել նախկին իշխանական լուսանցքում հայտնվելու վտանգի մասին, երբ նախկին համակարգը ներկայացնող նոր ֆորմացիաներ կարող են ի հայտ գալ կամ վերադասավորվել, իսկ ՀՀԿ-ն մնա դուրս: Ավելի ճիշտ կլինի թերևս ասել, որ ՀՀԿ փոխնախագահը արտահայտում է ՀՀԿ-ում ընդհանուր առմամբ եղած անհանգստությունը կամ մտահոգությունը այդ կապակցությամբ:

Համենայնդեպս, ինչի՞ համար է անհրաժեշտ արդեն առնվազն երկրորդ անգամ արվող այդ հիշեցումը, որն անկասկած չունի այլ հասցեատեր, քան նախորդ իշխանությանը հարող ուժեր կամ շրջանակներ: Այն, որ ՀՀԿ-ն պարբերաբար զգում է իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն, ակնառու է և վկայում է նախկին իշխող համակարգի շրջանակում առկա բավականին ուժեղ մրցակցության մասին՝ «ընդդիմության դրոշակակրի» կարգավիճակի համար:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031