Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Ամալյան. «Դիրքերից փախած թմբլիկ ասպետները հակակրանք են սերմանում կռված տղերքի հանդեպ». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 16,2019 12:09

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։ Նա անդրադարձել է իր բնավորության լավ ու վատ կողմերին, նշել, որ քաղաքականության հետ որեւէ կապ չունի եւ չի էլ ուզում ունենալ, խոստովանել, որ իրեն այսօր զայրացնում են մարդիկ, որոնք փորձում են հակակրանք սերմանել կռված տղաների հանդեպ։

 -Ձեր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքը։

-Որ քաղաքականության մեջ ինչ-որ մեկին եմ պաշտպանում, ասում են, թե էնինչ մարդն ինձ կաշառել է, թե էն կուսակցության կողմնակիցն եմ։ Այդպիսի բան, բնականաբար, չկա։

-Հաճա՞խ է պատահում, երբ կորցնում եք ինքնատիրապետումը։

-Վերջերս՝ այո, երբ տեսնում եմ դեգրադացված հասարակություն, որը պաշտում է անարժանին, իսկ արժանիին՝ փնովում։ Այդ ժամանակ, իրոք, ինքնատիրապետումս կորցնում եմ։ Երբեք չեմ մտածել, որ կարող է հայը հային վնաս տալ, բայց վերջերս ստեղծված ատելության մթնոլորտը, սոցցանցերում ստեղծված իրականությունը տեսնելով՝ հասկանում եմ, որ ինքս էլ ընդունակ եմ վնասելու ոմանց։ Դիրքերից փախած թմբլիկ ասպետները հակակրանք են սերմանում կռված տղերքի հանդեպ։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հիմա,որ այդ թմբլիկները վրա տան,կարողանալու եք դիմագրավել?….

  2. Քրիստափոր says:

    Լսել եք՞, որ մեկը ատելության խոսք ասի ԿՈՄԱՆԴՈՍԻ մասին: Թե՞ նա կռված ,,տղերքից,, չի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031