Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությանը, համապատասխան բողոքագիրն ուղարկվել է ՌԴ ԱԳՆ-ին:
Կոնստանտին Զատուլինն իր հերթին գործակալությանը հայտնել է, որ Արցախ էր մեկնել՝ մասնակցելու «Արցախի ընկերների ֆորում»-ին, որի ժամանակ հանդես է եկել հօգուտ տարածքային խնդրի խաղաղ կարգավորման:
«Այդ ֆորումին մասնակցել են 150 հյուրեր՝ աշխարհի 30 երկրներից: Շատ ներկայանալի պատվիրակություն, որում եղել են ԱՄՆ-ի սենատորներ: Ես կարծես թե ոչինչ չեմ լսել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների ներկայացուցիչների այցելության համար Ադրբեջանի կողմից բողոք հղելու մասին»,-ասել է պատգամավոր:
Նա նաև նշել է, որ վերջին շրջանում բազում վիրավորանքներ է կարդացել իր հասցեին ուղղված, ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիների կողմից:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Կոնստանտին Զատուլինի այցն Արցախ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ