Հոկտեմբերի 15-ին` Տուրկուի «Վերիտաս» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Ֆինլանդիայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը պարտվեց 0։3 հաշվով:
Ֆինլանդիա 3։0 Հայաստան
Գոլեր՝ Յենսեն (31’), Պուկի (61’, 88՛)
Զգուշացում՝ Համբարձումյան (40’), Ադամյան (52’), Հարոյան (76’) (Հայաստան)
Մրցավար՝ Խեսուս Մանսանո (Իսպանիա)
Ֆինլանդիայի ազգային հավաքական՝
- Լուկաս Հրադեցկի, 4. Յոնա Տոյվո, 6. Գլեն Կամարա (11. Ռասմուս Շուլեր, 87՛), 8. Ռոբին Լոդ, 9․ Ֆրեդրիկ Յենսեն (20․ Յոել Պոյանպալո, 53՛), 10․ Տեմո Պուկի, 15. Սաուլի Վալսանեն, 18․ Յերե Ուրոնեն, 19․ Յոնի Կաուկո, 21. Լասի Լապալայնեն, 22. Յուկա Ռայտալա։
Գլխավոր մարզիչ՝ Մարկու Կաներվա
Հայաստանի ազգային հավաքական՝
- Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 5. Արտակ Գրիգորյան (18. Գոռ Մալաքյան, 72՛), 10. Գևորգ Ղազարյան (9. Էդգար Բաբայան, 76՛), 11. Տիգրան Բարսեղյան (23. Արաս Օզբիլիս, 65՛), 14․ Արման Հովհաննիսյան, 18. Հայկ Իշխանյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան, 21․ Ռումյան Հովսեփյան, 22. Սարգիս Ադամյան։
Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա