Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան»․ Վահե Գրիգորյան. «Ազատություն»

Հոկտեմբեր 15,2019 21:12

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի պնդմամբ՝ Ազգային ժողովը մազաչափ անգամ չի մոտեցել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի լուծմանը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու Ազգային ժողովի դիմումը, որը երեկ ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել, ըստ Վահե Գրիգորյանի՝ աղերս չունի այն խնդրի հետ, որի մասին ինքը բարձրաձայնել է ամիսներ առաջ:

«Ինչ դատարանի մասին է խոսքը, Հայաստանը չունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան։ Ես չեմ կարծում, որ այս քայլով Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված և դատարանում գոյություն ունեցող ճգնաժամի լուծմանը մազաչափ անգամ մոտեցել է կամ սա քայլ էր, որպեսզի այդ ճգնաժամը լուծեր։ Սա ընդհանրապես աղերս չունի այդ ողջ կոնտեքստի հետ», – ասաց Գրիգորյանը։

Արդյո՞ք Ազգային ժողովը փակուղային ճանապարհով չի գնացել, հետաքրքրվեցինք Սահմանադրական դատարանի դատավորից: «Խնդիրը չի նման գնահատական տալ, բայց խնդիրն այն խորությամբ և այն ծավալով, որ ես բարձրացրել եմ և դրան մասնակիորեն համաձայնել էին և իր դիրքորոշումն է արտահայտել նաև հանրապետության վարչապետը, այնուհետև նաև Ազգային ժողովի նախագահն էիր հայտարարությամբ անդրադարձել այդ խնդրին, որևէ աղերս չունի էն պրոցեսի հետ, ինչ որ տեղի է ունեցել Ազգային ժողովի կողմից նման դիմում ներկայացնելով», – պատասխանեց ՍԴ դատավորը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031