Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի բացթողումն, ըստ Վիտալի Բալասանյանի

Հոկտեմբեր 15,2019 18:50

Aravot.am-ը Վիտալի Բալասանյանից հետաքրքրվեց՝ Դուք մեղադրում եք Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության պարտվողական քաղաքականությունը շարունակելու մեջ, իսկ ո՞ւմ կամ ի՞նչ քաղաքականությունն էին շարունակում Լեւոն Տեր-Պետրոսյանից իշխանությունը ժառանգած Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք իրենց պաշտոնավարման շրջանում, Արցախի կարգավորման հարցում էապես տարբերվող մոտեցումներ չառաջարկեցին: Ավելին, ժամանակին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Նա հիշեց, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը քննադատողներից առաջիններից է եղել. «Քաղաքականության մեջ կարող է նման բացթողում լինել: Սերժ Սարգսյանը դա ասել է, երբ եղել է պաշտպանության նախարարը եւ ԱԱԽ քարտուղարը: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյան ասել է՝ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ դա եղել է բանակցային սեղանին դրված փաստաթուղթ: Բանակցություններում կարող է լինել մեկ փաստաթուղթ, խոսեն լրիվ այլ բանի մասին:

Հիմա խնդիրն այն է, որ Փաշինյանը մտածում է մեկ, խոսում է երկու, կատարում երրորդը: Նախկին նախագահների ժամանակ նման բան չի եղել: Երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ մենք տեսել ենք Ռուսաստանի եւ Իրանի հետ ջերմ հարաբերություններ: Այսօր դա խաթարված է, ուղղությունը դեպի Արեւմուտք է, ինչը վտանգավոր է: 2016-ից հետո Սերժ Սարգսյանին հաջողվեց հասնել Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերի ընդունմանը, որոնցով ինչ-որ կերպ ճանաչվում էր Արցախ-Ադրբեջան սահմանագիծը, իսկ Փաշինյանը մի վայրկյանում դրանք ի չիք դարձրեց»,- հայտարարեց Բալասանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031