Հոկտեմբերի 14-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված պաշտոնական հրավերի ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանին հանձնվեց «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը, որի դարձերեսին պատկերված է FPWC կողմից պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում թաքնված տեսախցիկների շնորհիվ նկարահանված կովկասյան հովազը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Ռուբեն Խաչատրյանին ուղղված իր խոսքում նշել է․ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գնահատում է բնության և նրա ներկայացուցիչների նկատմամբ Ձեր կողմից ցուցաբերած ուշադրությունն ու հոգատարությունը և վստահ է, որ թողարկված հուշադրամը ևս այդօրինակ վերաբերմունքի ու ջանքերի խոսուն վկա կդառնա»։
Այս հայտնի դարձած կադրի հեղինակը FPWC անտառապահ Բորիս Վանյանն է, ով յուրահատուկ նվիրվածություն է ցուցաբերում հայրենի բնության և սեփական աշխատանքի նկատմամբ։ «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոն»-ի ընթացքում առաջին հուշամեդալը կշնորհվի Բորիսին։
Ընդգծենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը FPWC կողմից պահպանվում է դեռ 2011թ․-ից և այդ տարածքում կովկասյան հովազի հաստատվելը մասնավոր կերպով պահպանվող տարածքների արդյունավետությունն ապացուցող լավագույն ցուցանիշն են։
Մամուլի հաղորդագրություն