Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ հասկացությունը հակահայ պայմանավորվածություն է եղել

Հոկտեմբեր 15,2019 17:33

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Ստեփանակերտում հայտարարեց, թե ներկայիս Ադրբեջանի տարածքները ժամանակին Արցախի, Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի տարածքներն են, վերջերս անգամ Իրանի նախագահն է ասել, որ Ադրբեջանում վիճարկելի տարածքներ կան:

Ըստ Բալասանյանի, Արցախը փորձել է միավորվել Հայաստանի հետ դեռեւս գոյություն ունեցող ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, ինչին հետեւել է խորհրդային Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ հայերին բնաջնջելու նպատակով:

Բանախոսի խոսքով, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հարցականի տակ էր եւ Արցախը կրակակետեր է լռեցրել, երբեք չի թիրախավորել Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, հանուն իր իսկ անվտանգության ազատագրել է Քաշաթաղը, Աղդամը, այլ տարածքները: «Պատմաիրավական առումով դրանք Արցախի տարածքներն են: Կան փաստեր, կան արխիվներ: Եթե Ադրբեջանի իշխանությունները գտնում են, որ ինչպես իրենք են ասում, «օկուպացրել ենք» իրենց տարածքները, կարող են միջազգային ատյաններում դատի տալ: Մենք այդպես էլ չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը, ի դեմս իշխանության, նման հարց բարձրացնի»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Վիտալի Բալասանյանը մտահոգ է այսօրվա իրադրությամբ: «Այո, «վերելակային դիվանագիտության» արդյունքում սահմանին լարվածությունը նվազել է: Ադրբեջանին պետք է եղել, որ լարվածությունը զրոյանա, որպեսզի ինժեներական աշխատանքներ իրականացնի: Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ հասկացությունը հակահայ պայմանավորվածություն է եղել: Գնացեք, սահմանին տեսեք: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում էին, որ Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Դրանով երեւի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է, նա մտածված է արել»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031