Օրեր առաջ՝ Թարգմանչաց տոնի առթիվ Ամարաս այցելած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Այսօր լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանը պատմեց հանդիպման մանրամասները. «Ոմանց մոտ տպավորություն է, որ Վիտալի Բալասանյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը հանցավոր քայլ է: Մենք ճանապարհ ենք անցել: Ես բոլորի հետ էլ հանդիպում եմ: Երբ Սերժ Սարգսյանը գալիս է Արցախ, այցելում է մորը, կարող է մեր հանդիպումը լինի 1-2 անգամ: Երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության եւ ես հանդիպել եմ Սերժ Սարգսյանին, նա ասել է՝ ամեն ինչ կանեք, որ Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք: Երբեւէ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ինձ ուղղորդել: Հիմա էլ Սերժ Սարգսյանը գտնվում է Արցախում, երեկ երեկոյան միասին ընթրել ենք: Քաղաքական որեւէ հարց չենք քննարկում, հավատացեք»,-ասաց Բալասանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ