Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ որոշ դատավորների վաղաժամ պաշտոնաթողության առաջարկը օրինագծում առարկելի չի լինի միայն այն դեպքում, եթե կրի կամավոր բնույթ. Վենետիկի հանձնաժողով

Հոկտեմբեր 15,2019 17:54

Հայաստանի դատական բարեփոխումների փաթեթում ներառված առաջարկների մեծ մասը համապատասխանում է Եվրոպայի չափորոշիչներին և նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին՝ չխոչընդոտելով դատական համակարգի անկախությանը: Նման եզրահանգման են եկել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները:

Նշենք, որ այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները շեշտել են, որ Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ պաշտոնաթողության առաջարկը օրինագծում  առարկելի չի լինի միայն այն դեպքում, եթե կրի կամավոր բնույթ և չխոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը:

Նրանք նաև նշել են, որ Հայաստանի կառավարությունը դատական բարեփոխումները մշակելիս գործել է պատասխանատու, բաց է եղել երկխոսության համար շահագրգիռ կողմերի հետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:

Հաշվի առնելով արդարադատության համակարգում տեսանելի և արագ փոփոխություններ անելու հանրային պահանջը՝ Հայաստանի նոր կառավարությունը քննադատական մոտեցում ցուցաբերեց իշխանության այս ճյուղի հանդեպ: ՀՀ իշխանությունները որոշում էին կայացրել իրականացնել դատական համակարգի վեթինգ, բայց ավելի ուշ կառավարությունը մտափոխվեց և գնաց երկխոսության ճանապարհով հայաստանյան հասարակության և միջազգային գործընկերների հետ: Վենետիկի հանձնաժողովը ողջունում է այս մոտեցումը և կոչ անում շարունակել ապագա բարեփոխումները՝ ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ

Միևնույն ժամանակ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ անհրաժեշտ է հարգել դատական համակարգի կայունությունը, անթույլատրելի է՝ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունն ամեն անգամ, երբ ձևավորվում է նոր կառավարություն: Այդուհանդերձ, այնքանով, որքանով պաշտոնաթողությունը մնում է կամավոր և չի խոչընդոտում դատարանի արդյունավետ գործունեությանը, առաջարկվող սխեման համապատասխանում է միջազգային չափանիշներին: Միևնույն ժամանակ հանձնաժողովը լրացուցիչ պարզաբանումներ և որոշակի լրացումներ է ցանկանում, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հարցերով որոշումները բողոքարկելու հնարավորություն՝ ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031